Hraparak.am-ը գրում է. Հայտնի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, ում մոտ առկա է շաքարային դիաբետ, Իսպանիայում մի քանի ամիս առաջ ինսուլտ է ստացել: Նա երկար ժամանակ է՝ բուժվում է Վալենսիայի հիվանդանոցներից մեկում:
Առաջին կրիզիսային շրջանը կարծես թե հաղթահարվել է, բայց երկարատեւ ռեաբիլիտացիայի կարիք կա: Բուժման եւ վերականգնողական գործընթացը Իսպանիա պետությունը վերցրել է իր վրա:
Մենք տեղեկացանք, որ ռեժիսորն այժմ ծանր ֆինանսական վիճակում է, որեւէ ֆինանսական եկամտի աղբյուր, աջակցություն չի ստանում:
Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են ինչ-որ բանով օգնել հայտնի ռեժիսորին: Հատկապես՝ կարեւոր դերակատարում կարող է ունենալ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում