Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում ասվում է.
«Համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ (ըստ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության 38-րդ կետի)՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տնօրեն Վ. Չալդրանյանի թիվ 55 հրամանով նշանակվել է Սուրեն Շահվերդյանը»: