▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն` «նախկին» կանաչ օազիսը «բետոնի» վերածելու համար

Շնորհակալությունների տեղատարափ
Խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել նկարի հետ նույնիսկ չնչին կապ ունեցող անձանց: Շնորհակալություն քաղաքապետ Տարոն Մարգարյանին, շնորհակալություն Կանաչապատման նախարարին ու նախարարությանը, այն ակտիվիստներին, որոնք գլուխ էին կոտրում բառիս բուն իմաստով 20 քառակուսի մետր գազոնը քանդելու համար, այն դեպքում, որ այստեղ հեկտարի մասին է խոսքը, շնորհակալություն Հայրապետյան Ռուբենին և շատուշատ մարդկանց` այս, արդեն «նախկին» կանաչ օազիսը բետոնե օազիսի վերածելու համար: Այս եռանկյունաձև հատվածը ժամանակին գեղեցիկ այգի էր, շատրվաններով, մեծ գլոբուսով և որ կարևորը` կանաչ, բնակեցված խիտ բուսականությամբ: Իսկ այսօր ազգանվեր մարդկանց մի խումբ թույլատրեց, իսկ մյուս խումբն իրականացրեց բետոնե հուշահամալիրը: Այն դեպքում, որ շուրջբոլորը մեքենաների անդադար հոսք է, ու բնակիչները դատապարտված են շնչելու դրանց արտաթորանքը: Այս ագին , կարելի է ասել` պաշտպանական նշանակություն ուներ, որն այլևս «բետոն» է:

 Լուսանկարը և գրառումը` Վահագն Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее