▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սննդամթերք` Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզներին

Հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզներ կառուցելուն զուգահեռ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը պարբերաբար նախադպրոցական ուսհաստատություններին տրամադրում են զգալի քանակությամբ սննդամթերք՝ վերջիններիս առկա դժվարությունները հաղթահարելուն աջակցելու, երեխաների սնունդ առավել բազմազան դարձնելու նպատակով:

Որոշ ժամանակ առաջ նման աջակցություն ստացան Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի ՆՈՒՀ-երը: Այս անգամսննդամթերք կստանան Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզները: Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում նման աջակցություն կստանան նաև Ալավերդու, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների բոլոր մանկապարտեզները, ինչի մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:

Վանաձորի նախադպրոցական ուսհաստատությունների տնօրեններին տեղեկացնում ենք, որ սննդամթերքը կարող են ստանալ հուլիսի 5-ին, ժամը 11-ից սկսյալ Վանաձորի թիվ 3 դպրոցի հետնաբակից:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее