Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ԱԺ երեկվա միջադեպի մասին խոսեցին բոլոր կայքերը, այդ մասին գրել են այսօրվա թերթերը և երեկվանից ակտիվ քննարվում է սոցցանցերում: Ինչ ստացվեց՝ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որից հետո հայտնի պատգամավորը «դիշովկա» անվանեց վերջինիս, (փորձելով պաշտպանել երկրի ղեկավարին) եթե լսելու և կարդալու էր X քանակության մարդ, ապա «շնորհիվ» Առաքել Մովսիսյանի՝ լսեցին ու կարդացին մի քանի տասնյակ X քանակության մարդիկ ու գերակշիռ մասը Նիկոլ Փաշինյանին ընկալեց որպես «զոհ», ինչը քաղաքական գործչի համար ցանկալի վիճակ է, հատկապես ընտրություններից առաջ:
Աշխարհի շատ երկրների խորհրդարաններում ընդդիմությունը կերազեր, որպեսզի ամեն նիստին իշխանական մեկ պատգամավոր նման խոսքեր հնչեցներ ու նման պահվածք դրսևորեր: Ստացվում է, որ Շմայիսը ոչ միայն ԱԺ ն խառնել է իրենց «գեղամեջի» հետ, այլև ուժեղացնում է մարդկանց, ում դեմ պայքարում է: Հարցի մյուս կողմն էլ այն է, որ ամեն անգամ նման իրավճակներից հետո հոգեբանական խնդիր է խորանում մեր հասարակության մեջ, մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան այնպիսի երկրում, որտեղ ԱԺ ում լուրջ հարցեր կքննարկեն ու իրար չեն հայհոյի:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա երջանիկ մարդ է, որ քաղաքական դաշտում նրան այս կերպ պատասխանող կա, մնում է մի քիչ նյարդները թուլացնել ու վայելել ապագա ընտրություններում իր թիմի օգտին աճող ձայները: