7or.am-ը գրում է, որ Ազգային ժողովի շենքում` «վերևի հարևանները» ջրել են ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս), ում աշխատասենյակն այն աստիճան է հեղեղված, որ առաստաղից ջուր է կաթում, իսկ մուտքի դուռն ու պատերն ամբողջությամբ խոնավացած են։
Երբ լրագրողը փորձել է պարզել, թե ով է նրան ջրել, Առաքել Մովսիսյանը բորբոքվել է և հայտարարել է. «Ինձի ո՞նց կարան ջրեն, աղջիկ ջան»։
7or.am-ը նաև տեղեկացնում է, որ 3–րդ հարկում, Առաքել Մովսիսյանի աշխատասենյակի անմիջապես վերևում, որևէ մեկը չի նստում, սակայն քիչ այն կողմ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակն է։