a1plus.am-ը գրում է. Հայաստանի զինանշանի վրա ավելի քան 30 գերբագիտական սխալ կա։ Դեռեւս 2 տարի առաջ այս մտահոգությունը ներկայացվել է Հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովում,որից հետո կատարվել է մանրամասն ուսումնասիրություն։
«Թե առյուծի, թե արծվի բերանները փակ են։ Գերբագիտությունը գիտություն է, ըստ գերբագիտության օրենքների՝ փակ բերանով կենդանիները մեռած կենդանիներ են, թույլ, անուժ անօգնական կենդանիներ են։ Այս տեսակետից մենք պետք է կարծենք, որ մեր պետությունը թույլ, անուժ պետություն է»,- կայքի հետ զրույցում ասել է հանրային խորհրդի անդամ, մշակութաբան Գագիկ Մանասյանը։
Ինչ վերաբերում է վահանին, որի վրա տեղադրված է Արշակունիների, Արտաշիսյանների, Բագրատունիների եւ Ռուբինյանների խորհրդանշանները, ապա այստեղ գույները չեն համապատասխանում տվյալ տոհմերի խորհրդանշանների գույներին։ Սակայն սա դեռ ամենը չէ։
«Եվրոպայում Կարմիր առյուծը տեղափոխվել է Կիլիկիայից։ Այսօր այս առյուծը կա 12 երկրների գերբերի վրա։ Սակայն տեսնենք, թե ինչպես է այն արտահայտվել մեր գերբի վրա։ Սա կարծեք սմայլիկ լինի, մուլտֆիլմի հերոս, տարօրինակ մի բան, որ առյուծի դեմք չունի, հասկանալի չի, թե ինչ է»,-ասել է Գագիկ Մանասյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում