Դիտեք նաև՝
Երեկ համացանցում տարածվել էին լուսանկարներ, որոնցում երևում էր, որ սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը առողջական լուրջ խնդիրների պատճառով այցելել էր Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք: Համացանցում քննարկվում էր մոդելի առողջական խնդիրները, օգտատերերից շատերը հիշում էին նաև Դուբայում տեղի ունեցածն ու առողջություն մաղթում Անիտային:
Asekose.am-ի ունեցած տեղեկություններով՝ երեկ երեկոյան մոդելը շատ ծանր վիճակում կրկին տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այս պահին որևէ տեղեկություն չունենք նրա մասին, քանի որ մոդելի հեռախոսն անջատված է:
Ավելի վաղ Անիտան նշել էր, որ գերզբաղված և խիտ գրաֆիկով է աշխատում, հավանաբար հենց այս ամենն էլ հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացմանը:
Լուսանկարը՝ internews.info-ի