▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային կոսմետոլոգի սեքսուալ լուսանկարները,սիրելիի անակնկալն ու ծննդյան խնջույքի մանրամասները

Սկանդալային կոսմետոլոգ Մարիա Ավետիսյանը դեկտեմբերի 18-ին նշում էր իր ծննդյան 24-ամյակը: Մարիան Asekose.am-ին պատմել է ծննդյան մանրամասների, անակնկալների, շնորհավորանքների մասին:

Մարիան պատմեց, որ մեծ շուքով է նշել ծննդյան տարեդարձն ու հավելեց, որ գիշերը 00:00-ին իր ընկերները մեկը մյուսի հետևից եկել են շնորհավորելու անակնկալ նվերներով ու բարեմաղթանքներով:

«Չեմ նշի, թե առաջին շնորհավորանքն ում կողմից է եղել, իսկ հետո շնորհավորանքներ եմ ստացել արդեն ընկերներիցս ու հարազատներիցս: Ես երջանիկ եմ, որ իմ կողքին ունեմ նման ընկերներ, ովքեր ամեն բան արեցին օրս տոն դարձնելու համար: Ես անդադար լսում էի բարեմաղթանքներ, շնորհավորանքներ և, իհարկե, ստանում անակնկալներ: Ինձ մի քանի հարազատ մարդիկ գտնվում էին Հայաստանից դուրս, նրանք ևս ցանկանում էին լինել իմ կողքին, սակայն հարգելի պատճառներով նրանց այցը չստացվեց: Չեմ կարող առանձնացնել անակնկալ նվերները, սակայն պետք է նշեմ, որ ամեն բան յուրովի էր պատրաստված, քանի որ իմ մտերիմները գիտեն իմ նախասիրությունները: Դեկտեմբերի 18-ն առանձնահատուկ տոն էր ինձ համար, քանի որ 24 տարիների ընթացքում նման ծննդյան տոն չեմ ունեցել: Պետք է նշեմ, որ դեկտեմբերի 19-ը ևս հիշարժան օր էր, և այն անմոռանալի է լինելու իմ ամբողջ կյանքի ընթացքում: Ես երջանիկ եմ, որ իմ կողքին անշահախնդիր մարդիկ են, ովքեր ի սրտե ուրախանում են իմ երջանկությամբ: Օրս անցկացրել եմ ընտանիքիս անդամների և իմ ընկերուհիների հետ, կցանկանամ առանձնացնել մեկին, սակայն անունը չնշել, ուղղակի ուզում եմ ասել, որ ես շատ շնորհակալ եմ և ուրախ, որ նման ընկերուհի կա իմ կողքին: Մանկուց իմ բոլոր ծննդյան տոները եղել են հիշարժան, քանի որ ընտանիքս միշտ ջանք ու եռանդ չի խնայել իմ յուրաքանչյուր օրը տոն դարձնելու համար: Այսօր ևս սիրում եմ ծննդյանս օրը, քանի որ ամեն տարի այդ օրը գիտակցում եմ, որ մեկ տարով էլ եմ հասունացել, ինձ երբեք չի վախեցնում տարիքը, հակառակը՝ ամեն տարի ավելի ուժգին ու ավելի խորն եմ վայելում այս կյանքը, քանի որ մարդ պետք է հոգով երիտասարդ մնա: Եվ չմոռանանք, որ տարիները կարողանում են մաղել մարդկանց ու քո կողքին թողնել արժանիներին»:

Այն հարցին՝ արդյո՞ք Մարիայի սիրտն ազատ է, վերջինս ժպտաց ու նշեց, որ չի ցանկանոմ անձնականը հանրային դարձնել.

«Կյանքում կան բաներ, որոնք հանգամանքներից ելնելով չես ցանկանում բաց  պահել, այդ իսկ պատճառով չեմ հերքի և չեմ էլ հաստատի: Պետք է փաստեմ, որ ես երջանիկ եմ բառիս բուն իմաստով, ես սիրված եմ և վայելում եմ այն ամենն, ինչ ինձ կյանքն է պարգևում: Ես ստացել եմ այն, ինչն  իրոք կերջանկացնի ցանկացած աղջկա, խոսքս նյութական արժեքների մասին չէ:  Պարտադիր չէ, որ նվերները լինեն նյութական  կամ թանկարժեք: Մարդ կարող է ստանալ ամեն բան, ապրել դղյակներում, սակայն չունենալ  այն ամենն, ինչ իրոք երջանկություն կպարգևի: Շատ եմ ցանկանում ընտանիք կազմել, շատ սիրում եմ բալիկներ ու պատկերացնում եմ, թե ինչ գեղեցիկ կլինեն նրանք: Սակայն այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ կյանքում ամեն բան չէ, որ մեր նախագծածի պես է ընթանում»:

Այն հարցին՝   արդյո՞ք կցանկանար  նախորդ տարվա նման ԱՄՆ-ում նշել ծննդյանդ օրը, Մարիան նշեց, որ ոչ, այս տարի ծննդյան օր անցել է այնպես, ինչպես որ կցանկանար:

«Հիշում եմ 23-ամյակս, հիշում եմ ամեն բան, սակայն ինչպես այդ տարիքս, այնպես էլ այդ հիշողությունները մնացել են անցյալում, և ես չեմ կարող ապրել այդ անցյալով և այն հիշողություններով, որոնք հեռվից եմ տեսել:

Այն նկատառմանը, որ նա  ձեռք է բերել սկանդալային կոսմետոլոգի համբավ, Մարիան ասաց, որ իրականում  նախանձն ու մրցակցությունն են իրեն այդ պիտակավորումը տվել:

«Ես ժպտում եմ, ու սիրով պատասխանում, որ ես համեստ կոսմետոլոգներից չեմ, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ իմ սպիտակ խալաթը որևէ առնչություն չունի իմ սկանդալային կերպարի հետ:  Ես ժամանակի ընթացքում եմ այդպիսին դարձել, քանի որ շատ հարազատ մարդիկ չարաշահել են իմ բարությունն ու հանդուրժողականությունը: Ես մարդկանց հետ լինում եմ այնպիսին, ինչպիսին որ ինձ հետ են: Ես հենց այնպես մարդկանց հետ կոնֆլիկտներ չեմ ունենում,բայց կոնֆլիկտային դառնում եմ այն ժամանակ երբ չարաշահում են իմ բարությունը, ես չեմ սիրում, չեմ հարգում և չեմ ընդունում այդ ամեն ինչը»:

Այն դիտարկմանը, որ նա տաբերվում է իր  տեսակով և կերպարով այլ կոսմետոլոգներից, շատ համարձակ է, Մարիան նշեց.

«Շատերից տարբերվում եմ նրանով, որ հետ ավելի հասարակ եմ, հաճախորդներիցս շատերն ինձ համար ընկերներ են դառնում: Իսկ ինչ վերաբերում է իմ կերպարին, ապա պետք է նշեմ, որ հագուստով չի որոշվում որևէ բան, դու կարող ես լինել շատ փակ հագնված, սակայն լկտի ու անբարոյական: Ես կարծում եմ, որ այն, ինչ գեղեցիկ է կարող ես ի ցույց դնել (ժպտում է): Հայկական մենթալիտետով մարդիկ անկախ ամեն ինչից խոսելու, քննարկելու և քննադատելու առիթներ գտնում են: Ես կարծում եմ՝ քննարկվում է այն մարդն, ով իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց կոսմետոլոգ Մարիա Ավետիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее