▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիսական»-ի զոհված ազատամարտիկները եղել են ոչ թե ավտոբուսում, այլ Թալիշում` հարձակման նախապատրաստվելիս

aravot.am-ը գրում է. Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը մեկնաբանեց մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե «Սյունիքի մարզի Ախլաթյան եւ Դարբաս համայնքների բնակիչները կընտրեն նոր գյուղապետերի, որոնք կփոխարինեն ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտ մեկնելու ճանապարհին անօդաչու թռչող սարքով ավտոբուսի ռմբակոծության հետեւանքով զոհված Արմեն Բեգլարյանին ու Մայիս Միրզոյանին»: Վոլոդյա Հովհաննիսյանը վիրավորական է համարում նման ձեւակերպումները, առավել եւս, որ իրականում գյուղապետերի զոհվելու հանգամանքները շատ լրատվամիջոցներում ճիշտ չեն ներկայացվում: «Դեպքը, որի ժամանակ զոհվել են «Սիսական» ջոկատի 9 մարտիկներ, տեղի է ունեցել ոչ թե ավտոբուսի մեջ` Մարտակերտի ճանապարհին, այլ Թալիշ գյուղում, որտեղ ավտոբուս չի էլ եղել: Տղաները նախապատրաստվում էին հարձակման, որպեսզի հետ գրավեին դիրքերը, երբ թռչող սարքը հարվածել է խմբված տղաներին, որի ժամանակ էլ եղել են զոհեր եւ վիրավորներ...»

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Լուսանկարը՝ Առավոտ օրաթերթի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее