▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուն չէ, Ռոբերտ...ուժդ Հրանտի՞ն է պատում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, դիմելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, պահանջել է իր հետ հանդարտ տոնով խոսել՝ հորդորելով չառիթավորվել և բարձր տոնով չխոսել...
Առիթը եղել է գազի գնի շուրջ քննարկումները...
Ուժդ Հրանտին է պատում, Ռոբերտ?...
Հոխորտանքների ժամանակ կարողանում եք ձեր բառապաշարը ցուցադրեք: Գոնե մի անգամ նույն ոճով մեծ ախպերների՝ ռուսների հետ խոսացել եք?
Գոնե մի անգամ ռուսներին ասել եք, որ չառիթավորվեն այն բացոռությունից (տառասխալ չկա), որ առկա է հայ-ռուսական հարաբերություններում...
Մուննաթ մի արի, զեմլյակ...
Այդ բորբոքված ոճը, որին դու ականատես ես եղել, այն մինիմումն է, որին դու կարող ես ականատես լինել ցանկացած քուչայում...
Մուննաթը համազգային է, որովհետև ձեր բոլոր պատասխանները լղոզված են...
Դուք էլ հասարակության հանդարտությունից մի առիթավորվեք: Որովհետև կոնկրետ քո իշխանավարությունը մեզ նետված փշրանք չէ, որ քեզ իրավունք ես տալիս մուննաթով խոսել... Դու պարտավոր էիր հոդաբաշխ բացատրություն տալ գազի սակագների հնարավոր թանկացմանը, որը չես արել... Հետևաբար՝ դու ինքդ մի առիթավորվի հասարակության հանդուրժողականությունից... Որովհետև հասարակությունն է քեզ կերակրում, ոչ թե դու՝ հասարակությանը...
Սիրուն չէ, Ռոբերտ...

 

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее