▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզում եղբայրը կտրել է քրոջ հեռախոսին մի քանի անգամ զանգահարած տղայի ականջն ու շպրտել ձյան մեջ

1in.am-ը գրում է.

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Հ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 16-ին, առավոտյան ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում՝ չգործող «Թաք ծառ» ռեստորանի դարպասի դիմաց գտնվող տարածքում Արմեն Հ.-ն Արթուր Տ.-ի կողմից իր քրոջ բջջային հեռախոսին մի քանի անգամ զանգելու պատճառով վիճել է Արթուրի հետ:

23-ամյա Արմենը, ըստ մեղադրանքի, «Արթուրին ծնկի է բերել, գրպանից հանել է դանակը, շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տ.-ի կզակին, առանձին դաժանությամբ՝ առանձնակի ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով վերջինիս՝ դանակով կտրել է նրա աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում և պարանոցի կտրած վերք՝ դիտավորությամբ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս է պատճառել Արթուր Տ.-ին:

Արմեն Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով:

Դատարանում Արմեն Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, հրաժարվել է ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:

Դատարանում հրապարակվել ու հետազոտվել են Արմենի նախաքննական ցուցմունքները:

Արմենը պնդել է, որ արարքը խուլիգանական դրդումներով և աննշան պատճառով չի կատարել, իր անձի առավելությունը չէ, որ տուժողին ցույց է տվել: Այդ քայլին գնացել է այն պատճառով, որ Արթուր Տ.-ն անհանգստացրել է իր քույրիկին, վերջինիս պատվի ու արժանապատվության հարցն է շոշափվել: Բացի այդ՝ Արթուր Տ.-ն իրենից ներողություն չի խնդրել կատարածի համար: Քրոջ պատվի ու արժանապատվության հարցը չնչին առիթ չէր իր համար: Ինքն Արթուրին հոգեպես չի ճնշել, ծնկի չի իջեցրել: Փոխադարձ վեճի ժամանակ իրար չեն հասկացել:

Ինքը, առանց որևէ դաժանության ու հոգեկան ճնշում կիրառելու, խոսակցային վեճի ժամանակ գրպանից հանել է դանակն ու միանգամի՛ց կտրել է Արթուրի ականջը: Նա այդ պահին կանգնած էր, ոչ թե ծնկի իջած… Ինքը Արթուրի պարանոցը դիտավորյալ չի վնասել, վնասվածքը երևի առաջացել է ականջը կտրելու ընթացքում դանակը ներքև սահելու ժամանակ…

Արմենը հայտնել է, որ հոգեպես առողջ է, որևէ հիվանդանոցում հաշվառված չէ: Ինքն ու եղբայրը Հայաստանում մշտական աշխատանք չունեն, մեկնում են ՌԴ Սախալին քաղաք՝ արտագնա աշխատանքի: Իրենց ընտանիքը նյութապես ապահովված է:

Մոտ տասը տարի առաջ քույրն ամուսնացել է: Ամուսնական կյանքի ընթացքում նա մեկ տղա է ունեցել, ով ի ծնե հիվանդ է: Երեխայի ծնվելուց հետո քույրն առողջական խնդիրներ է ունեցել և 2013 թվականին ամուսնալուծվել է: Երեխան մնացել է հոր մոտ, քույրը տեղափոխվել է իրենց տուն: Ինքը տեղյակ է եղել, որ քույրը համացանցի «Ֆեյսբուք», «Օդնոկլասնիկի» կայքերից օգտվել է, շփվել է բարեկամների հետ:

Դեպքից մոտ մեկ ամիս առաջ քրոջ պլանշետն իր մոտ է եղել, այնտեղ տեղադրված էր քրոջ հեռախոսաքարտը:  Նրա համարին զանգ է եկել: Ինքն է պատասխանել: Խոսողը տղամարդ է եղել: Նա, իր ձայնը լսելով, ասել է՝ կներեք, սխալվել եմ, ու անջատել է հեռախոսը:

Ինքը քրոջը հարցրել է՝ ո՞վ էր զանգողը: Քույրն ասել է, թե չգիտի:

2016 թվականի փետրվարի 15-ին, ժամը 23-ի սահմաններում կրկին քրոջ պլանշետն իր մոտ է եղել, քրոջ համարին զանգ է եկել: Զանգողը տղա է եղել: Իր ձայնը լսելով՝ ասել է, թե սխալվել է, ուզում էր ընկերոջը զանգել:  Ինքը պահանջել է, որ նա իրեն տա այդ ընկերոջ համարն ու ասի նրա անունը: Այդ տղան չի ասել: Ինքը հարցրել է զանգողի անունը: Տղան ասել է՝ Արթուր: Իմացել է, թե որ թաղամասում է նա ապրում: Ի վերջո տղան ճիշտն է ասել՝ որ զանգել էր իր քրոջ հետ խոսելու:

Ինքը խոսել է քրոջ հետ, վերջինս ասել է, թե այդ տղան իրեն գրել ու զանգել է, չնայած ինքը միշտ պահանջել է, որ նա չգրի ու չզանգի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее