▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանի տիկնոջը «քաղաքավարի հեռացրել են».«Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը զբաղեցնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի աշխատասենյակը։ Նախարարությունից հայտարարեցին, որ տիկին Խաչատրյանը գտնվում է արձակուրդում։ Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն է։ «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է խորհրդականի աշխատասենյակը տրվել փոխնախարարին, եթե նա ազատված չէ զբաղեցրած պաշտոնից, բա որ վերադառնա՞։ «Իհարկե, փոխնախարարը կմնա իր ընտրած սենյակում»,– տեղեկացրեց Հայթայանը։ Ստացվում է՝ նախարարությունից նախկին ՊՆ տիկնոջը «քաղաքավարի հեռացրել են»։ Հիշեցնենք, որ Սամվել Մարգարյանն այն էկզոտիկ պաշտոնյան է, որ գործի է գնում հեծանիվով՝ թութակը ուսին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее