▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանի կինն այցելել է Եռաբլուր

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, այցելել է Եռաբլուր, որից հետո նոր ֆոտոշարք է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, որի  ներքո գրված է.

Այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն

Ապրիլի 17-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի մի խումբ անդամներ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իրենց կյանքը Հայրենիքին հերոսաբար նվիրաբերած զինվորների հիշատակին: 
Խնկարկելով իրենց սխրանքով անմահացած Հերոսների հիշատակը՝ նրանք Եռաբլուր զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցում մոմեր վառեցին՝ աղոթելով ննջեցյալների հոգու խաղաղության և հանգստության համար:

Հավե՛րժ փառք հանուն Հայրենիքի իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած բոլոր մարտիկներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее