▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանի անվտանգության պետի գործով բերման են ենթարկում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին

Armlur.am-ը գրում է.

Այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել: Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի`  Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով:

Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Քննչական կոմիտեից դեռևս պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նշենք, որ այնտեղ է նաև Ռազմական ոստիկանության աշխատակից Հայկ Կարապետյանը: Ստորև ներկայացվող ծանուցագիրն ուղարկվել է լրագրողին, և ինչպես նկատում ենք, այնտեղ որևէ կարգավիճակ, որով նա հրավիրվել է, չի նշվում: 

13453054_1750713551879886_1262278257_o

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее