armlur.am-ի տեսանյութում. Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ
ԼՂՀ պաշտպանական բանակն ու ՀՀ պաշտպանության նախարարությունը ըստ արժանվույն համագործակցում են:
Հարցին, թե ինչպես է պատահում, որ առաջնագծում կանգնում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաներ, նախարարը պատասխանել է, թե դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը. «Կան օբյեկտիվ հանգամանքներ, որ մենք պետք է պարզաբանենք, հասարակությունն իմանա հետեւյալը՝ ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, գիտական թեզեր ունենալ, ստանալ տարկետում, ասպիրանտուրա ընդունվել: Այդ իրականության մեջ, կարծում եմ, հիմնականում միջին եւ բարձր խավերի ընտանիքներից են, որ ընդունվում են բուհեր, նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանտական կազմը, այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում։Սա մեկ օբյեկտիվ հանգամանք է: Կարող են լինել թերություններ, բայց առավելագույնը ձգտում ենք տարեցտարի վիճակահանությունն էլ ավելի բարձր հիմքերի վրա դնել»: