▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը կհեռացվի ԵԿՄ-ից.«Ժամանակ»

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-ն քննարկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը։ ԵԿՄ ղեկավարությունը՝ ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համարում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կարող է դեմ գնալ իշխանություններին՝ անձամբ Սերժ Սարգսյանին, կամ խոսել, քննադատել իշխանություններին հակառակ ճամբարից։

Օրերս ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Սեյրան Սարոյանը եւս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր սիրտը ցավում է, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր է դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее