▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեյրան Օհանյանը ինձ նշանակում էր, չէ՞ր իմանում, որ 6 ամիս առաջ ես $3800 կաշառք եմ վերցրել»

aravot.am-ը գրում է. Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը իր պաշտոնանկությունից տարիներ անց մեզ զրույցում պատմել էր, որ, այսպես ասած, իր գլխին «գործ են սարքել», որովհետեւ ՊՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների չարաշահումներ է բացահայտել: Նա խոստացել էր, որ նորանոր բացահայտումներ է անելու համակարգում ապօրինությունների մասին: Ոփանյանի հայտարարությանն արձագանքել էր պաշտպանության նախարարությունը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Ոփանյանն ինքը ապօրինություններ է թույլ տվել համակարգում՝ դանակահարության գործ է թաքցրել, որի համար ստացել է 3800 դոլար կաշառք: Այսօր Հարություն Ոփանյանը մեզ հետ զրույցում հակադարձեց. «Եդիգարյան Հայկին որ ասել են գրի, ինքը սկզբից հրաժարվել է: Բառացի ասել են նենց մի հատ թիվ գրեք, որ 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով անցնի՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալ: Դա եղել է Արմավիրում: Էդ որ Սեյրան Օհանյանը ինձ նշանակում էր, չէ՞ր իմանում, որ 6 ամիս առաջ ես 3800 դոլար կաշառք եմ վերցրել: Էդ 3800 դոլարը Արծրուն Հովհաննիսյանի հորեղբոր կուրսո՞վ ա հաշված, ուզում եմ մի հատ իմանամ, թե՞ Կոստանյան Գեւորգի հոր կուրսով....»: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее