▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանին Մհեր Մկրտչյանի այրին հրավիրում է Հայաստան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Սիրված դերասան Մհեր Մկրտչյանի այրին`դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է աշխարհահռչակ System Of A Down խմբի հայազգի մեներգիչ Սերժ Թանկյանին.

Սերժ Թանկյան, դու սեռժիկ չես ու դեռ մի բան էլ թանկ ես հայերի ու Հայաստանի համար: Եկար համերգ տվեցիր: Անձրևի տակ 100 000 մարդ էր կանգնած: Ես քեզ պարտադրելով խնդրում եմ, ինչ ես նտել: Տոմս առ թռի, արի շուտ, անմիջապես: Էլ որ օրվա համար ես: Այդ տղաները հավերժ չեմ կարող այնտեղ փակված մնալ: Եթե իշխանությունները չհեռանան ու նրանք հայտնվեն բանտում, Աստված հեռու տանի, նրանց այնտեղ կտտանքների կենթարկեն, շրջանները կհանձնեն ու կվերանա Հայաստան հայրենիքը: Դու էլ քո բոլոր խիզախ հայրենասիրական կոչերով ու երգերով, էլ ոչ մեկի պետք չես լինի: Եվ հայ ժողովուրդն էլ չի կարող հրապարակում անձրևի տակ տժժալ, որ բարձրագույն ռոք երաժշտություն վայելի քո կատարմամբ: Մենք ժամանակ չունենք անընդհատ միտինգներ անենք: Ամեն մի օրը գնում է անվերադարձ տղերքի կյանքից, մեր կյանքից մեր երկրի կյանքից: ՎԵՐՋ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее