Աշխառհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արմքոմեդի հաղորդման` այս օրերին պատրաստած անգլալեզու թողարկումներից մեկը, որի նպատակը միջազգային լսարանին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության իրական պատկերը ներկայացնելն է: Սերժ Թանկյանն այս առիթով գրել է.
«Ես շատ ուրախ եմ լսել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին զինադադարի մասին։ Մենք բոլորս հույս ունենք, որ հրադադարը կվերաճի խաղաղության պայմանագրի ստորագրման։ Իսկ այս միջոցին, այս հայ կատակերգուները մտել են այնպիսի տեղեր, որ ոչ ոք չի անում։ Ինքներդ ստուգեք»: