ArmComedy-ն գրում է. Անսպասելի հրամանով աշխատանքից ազատվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Պաշտոնական տվյալներով սա կապված չէ Զախարյանի և Միկոյանի ուսանողական տարիների մտերմության հետ, այլ պարզապես կադրերի երիտասարդացման ուղղությամբ քայլ է:
Ինչպես հայտնի է Զախարյանն ու Միկոյանը միասին են սովորել Էջմիածնի ճեմարանում` Զախարյանը երկու կուրս բարձր էր ապագա պոլիտբյուրոյի ղեկավարից և մշտապես աջակցել է կրտսեր ընկերոջը բոլոր հարցերում: Ի սկզբանե Զախարյանի նշանակումը պաշտոնում կապում էին իր 150 տարվա փորձի հետ, սակայն երկրորդ սերնդի բարեփոումները անդրադարձան նաև փորձառու կադրերին:
«Կիրականացնենք ժամանակակից բարեփոխումներ Չեխոսլովակիայի վերջին շրջանի մոդելով» – նոր նախարար
Նորանշանակ նախարարը ընտրվել է` հաշվի առնելով իր արևմտյան կրթությունը և երիտասարդ տարիքը: Յոլյանը 1958-ին գերազանցությամբ ավարտել է Չեխոսլովակիայի պետական ինստիտուտի Մարքսիզմ-Լենինիզմի ֆակուլտետը և պաշտպանել է ատենախոսություն` «Գիտական կոմունիզմի հիմքերը 20-րդ դարում» թեմայով: Տիրապետում է շախմատի և 1968թ. Վոլգա մակնիշի մեքենայի` գերազանց վիճակում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում