Սերժ Սարգսյանը կրկին ակտիվացրել ու հաճախակի է դարձրել իր մասնակցությունները հայտնի զույգերի, ինչպես նաև պաշտոնյաների զավակների հարսանեկան արարողություններին, որը շատերը PR-ի և «ժողովրդական» երևալու յուրօրինակ ձև են համարում:
Հիշեցնենք, որ հայկական հարսանիքներում ՀՀ նախագահի «ֆիրմային» պարի մասին ժամանակին ռուսական հեռուստատեսությամբ խոսել էր Թինա Կանդելակին:
Asekose.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը շաբաթ մասնակցել է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի որդու` Արմենի և Վազգեն Մանուկյանի դստեր` Նվարդի հարսանեկան արարողությանը:
Հանրային խորհրդի տնօրենի և Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորի զավակների պսակադրության միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ պաշտոնյաններ:
Ուրբաթ օրն էլ հայկական շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ու և նրա ընտրյալն` ապագա տնտեսագետ Լիանա Ավոյանն էին ամուսանցել, որոնց կնքահայրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր:
Անցած շաբաթ «Փարավոն» ռեստորանային համալիրում էլ տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Բադեյանի դստեր հարսանեկան արարողությունը, որին կրկին մասնակցում էր Սերժ Սարգսյանը:
Փաստորեն, ՀՀ նախագահի աշխատանքային անցած շաբաթը հագեցած է եղել նաև հարսանեկան արարողություններին մասնակցելով: