«Արմքոմեդի» քաղաքական երգիծական հաղորդման 500-րդ հոբելյանական թողարկման առիթով նախագծի հեղինակներ ու վարողներ Նարեկ Մարգարյանի և Սերգեյ Սարգսյանի հետ է հանդիպել Սերժ Սարգսյանը, ով տղաներից հետաքրքրվում է. «Ինչո՞ւ իմ անձին չեք անդրադառնում»: Տղաներն անդրադառնում են՝ «որովհետև դուք այդքան էլ հումոր չեք անում»...
Սերժ Սարգսյանն էլ ասում է. «այդ դեպքում շնորհավորում եմ Ձեր վերջին հաղորդման առիթով»:
«Վերջի՞ն»,-հարցնում են տղաները...
«Բա ասում եք՝ հումոր չեմ անում...»,-պատասխանում է Սերժ Սարգսյանը: