▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ և Ռիտա Սարգսյանները մասնակցել են հարսանիքի, որտեղ քաղաքական էլիտան բացակայում էր

hraparak.am-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ մարտի 18-ին «Օջախ» ռեստորանում Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ մասնակցել է հարսանիքի:

Հարսանիքն առանձնանում էր նրանով, որ այն զուտ բարեկամական էր, ու նախագահը, որ պաշտոնի բերումով չի կարողացել շփվել իր շատ հարազատների հետ, բոլորին մի տեղ տեսնելով, ունեցել է բավականին բարձր տրամադրություն:

Ամուսնանում էր իր բարեկամ Հարություն Հարությունյանի՝ ով զբաղվում է գիտամանկավարժական աշխատանքով, դուստրը:

Հարսանիքն առանձնանում էր նաև նրանով, որ բացակայում էր քաղաքական էլիտան: Մասնակցում էին հարս ու փեսայի կոլեկտիվները, ընկերները, մտերիմ- բարեկամները և նախագահի բարեկամները, ովքեր եկել էին մասնակցելու հարսանիքին զուտ բարեկամական մղումով:

Անչափ ուրախ ու բնական է անցել հարսանիքը: Նախագահն իր տիկնոջ հետ պարել է հարս ու փեսայի, բարեկամների հետ, որոնց հետ գործի բերումով վաղուց չէր հանդիպել: Այդ պարն ու ուրախությունը ուրիշ է եղել:

Դրա մեջ բացակայում էր քաղաքականությունը:

Ասում են նաև, որ հարազատները, ովքեր շարքային աշխատողներ են եղել, անչափ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ են ստեղծել:

Իմացանք նաև, որ նախագահն ու տիկինը անակնկալներ են մատուցել ամուսնացող զույգին: Իսկ թե ինչ անակնկալներ, համեստաբար լռում են:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее