▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 11-ը մեր սիրո և միության օրն է. Ռուզաննա Խաչատրյան

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել.

«Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը:

Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, հարությամբ նորոգվելու, հաղթանակի և ցնծության տոն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը մեծաքանակ զորքով հարձակվում է Երուսաղեմի վրա և որպես անարգանք քրիստոնյաներին Սուրբ Հարության տաճարից գերեվարում Տիրոջ խաչափայտը: 14 տարի անց՝ 628 թ., Բյուզանդիայի Հերակլ կայսրը ետ է վերադարձնում Տիրոջ խաչափայտը և որպես հաղթության, անպարտելիության խորհրդանիշ կանգնեցում իր պատմական վայրում: Խաչի ազատագրման սրբագույն պայքարին մասնակցում է նաև հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ (VII-րդ դարի հայազգի բյուզանդական զորավար):

Քրիստոնեական յուրաքանչյուր տոն ևս մեկ հիշեցում է, որ
«ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է» (1 Հովհաննես 4։8)...

Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է՝ իբրև փրկության ճանապարհ, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն...

Սեպտեմբերի 11-ը մեր ընտանիքի համար իր ուրույն խորհուրդն ունի. այն մեր սիրո և միության օրն է:

Յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիք, ապավինելով Խաչին՝ որպես հավատի, հույսի, սիրո, հաղթանակի և փրկության խորհրդանիշ, հետ կմղի իր սիրո և ընտանիքի վրա կախված յուրաքանչյուր չարիք: ԱՄԵՆ»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее