▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենսացիոն համամասնական ցուցակ է լինելու` Ծառուկյան, Սուքիասյան, Արսենյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ երեկ Գագիկ Ծառուկյանը մեկնել է երկրից, սակայն նրա վերադարձի շուրջ քննարկումները շարունակվում են։ Եթե հարցը դրական լուծում ստանա, ապա համամասնական ցուցակը կարող է սենսացիոն լինել՝ ընդգրկելով Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան հաղթող եռյակին:

Ի դեպ, ոմանք պնդում են, որ ինչ-որ պահից նրանց պետք է միանար նաեւ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը: Իսկ ընդհանուր մտահղացումը հետեւյալն է` ստեղծել լուրջ դաշինք, որի անվանումը, ի դեպ, հնարավոր է «Միասնություն» լինի, որպեսզի ասոցացվի Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան համանուն հզոր դաշինքի հետ:

Այստեղ կներառվեն ոչ միայն ԲՀԿ-ի բեկորները, այլեւ «Համախմբում» կուսակցությունն ու քաղաքական դաշտի համանման կուսակցությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее