▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանում նախընտրական շտաբները հիշեցնում են Թումանյանի «Գիքորի» «Էստի համեցե՜ք» պատկերը

Սեպտեմբերի 2-ին ավարտվեց Սևան համայնքում տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածությունների առաջադրման ժամկետը։

Ըստ շրջանառվող լուրերի հոկտեմբերի 2-ի ընտրությունները Սևանում թեժ են լինելու։ Թեկնածուների պայքարը ոչ թե գաղափարակն է,այլ դիմացինի անձին ուղղված վիրավորանքներով ու պիտակներով։

Քաղաքապետի  թեկնածություն առաջադրել են մարդիկ ովքեր Սևանի բնակիչներին հայտնի են կամ <<պապաներ>>-ով, կամ <<աներ>>-ով,կամ <<գողական понят-ներ>>-ով։ Թեկնածուների կազմում են Մհեր Ալեքսանյանը, Սարգիս Մուրադյանը, Արա Սմբատյանը, նախկին քաղաքապետ ՝Գևորգ Մալխասյանը , գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյնաը, դաշնակցական Արտակ Վարդանյանը,  Աշոտ Ալեքսանյանը։ Սևանում շրջանառվում էր նաև կին թեկնածուի անուն, որը սակայն քաղաքական անհամապատասխան մթնոլորտից ելնելով չի առաջադրել իր թեկնածությունը։ 

Սևանում նախընտրական շտաբները մի տեսակ հիշեցնում են Թումանյանի <<Գիքորի>> <<Էստի համեցե՜ք>> պատկերը։ Մարդիկ , ովքեր երբևէ չեն իջել մեքենայից, այժմ ոտքով քայլում են քաղաքում ու դեռ լավություն էլ անում և ժողովրդին բարևում են։ Ցինիկություն է ,թե դիվանագիտություն,սա էլ ժողովուրդը վաղուց սկսել է զանազանել։

     Շրջանառվող լուրերը շատ են,սկսած նրանից,թե  թեկնածուներից ո՞վ է բերել վերևի <<դաբռոն>>։ 

Ավագանու ընտրություններն էլ ոչ պակաս քննարկամն թեմա են, ամեն թեկնածու փորձում է ավագանու անդամ առաջադրել իր <<մոտիկ>>-ին։ Այս անգամ Սևանի պատմության մեջ առաջին անգամ առաջադրվել է նաև 2 կին թեկնածու։

Հոկտեմբերի 2-ը Սևանում կհասցնի դեռ թշնամություն սերմանել ժողովրդի շարքերում։ Դրա համար քաղաքում լայն հրապարակ է բացվում։ Իսկ թե ինքը՝ ժողովուրդը ,ե՞րբ կգիտակցի,որ վաղուց անցել են խնամի –ծանոթով ընտրության գնալու ժամանկները ,և կգնան այն թեկնածուի հետևից, ով գոնե քաղաքի մասին նվազագույն պատկերացում ունի,սա մնում է օդից կախված։ 

Սևանի ընտրությունների հետագա զարգացումներին հետևեք մեր կայքում։

 

Հեղինակ` Անի Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее