hraparak.am-ը գրում է. Սամվել Բաբայանի՝ Ստեփանակերտում գտնվելու օրերին ավելի ուշադիր դարձած ստեփանակերտցիները նկատել են Քոչարյանների ընտանիքին պատկանող սեւ Lexus LX570-ը, որը վերջին շրջանում հաճախ է հայտնվում Ստեփանակերտի փողոցներում: Հետաքրքրասեր ստեփանակերտցիները պարզել են, որ դրանով Ղարաբաղ է գալիս ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ երբեմնի առաջին տիկին Բելլա Քոչարյանը, որը վերջին տարիներին այդքան էլ հաճախ չէր լինում Ղարաբաղում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում