Ադրբեջանում հերթական հակահայկական հիստերիայի առիթը թուրքական թերթերից մեկի հրապարակումն է:
Ադրբեջանական haqqin.az կայքը գրում է, որ իբր Ադրբեջանի օրհներգի հեղինակներ Ուզեիր Գաջիբկովի և Ահմեդ Ջավադի հեղինակած «Чырпынырды Гара дениз» երգը Թուրքիայում ներկայացվել է որպես հայկական:
Իրականում՝ երգի առաջին իսկ հնչյուններից հասկացվում է, որ խոսքը Սայաթ-Նովայի «Քամանչա» երգի մասին է: Թուրքական «Սաբահ» թերթը ներկայացրել է Սայաթ-Նովայի երգը՝ նաև նշելով, որ 1960-ական թվականներին թուրք ազգայնամոլները տեքստը փոխել են:
«Ադրբեջանական» երգի տեսանյութը ներկայացված է ստորև: