Ես հարգում եմ պարսիկներին, նրանց կրոնը, Իրանը համարում եմ մեր լավագույն բարեկամ երկրներից մեկը: Որքան գիտեմ, Իրանում խնամքով են վերաբերվում մեր պատմա-մշակութային արժեքներին, եկեղեցիներին…Պարսկական կապույտ մզկիթն էլ անխոս Երևանի պատմության մի մասնիկն է, պարսկական տիրապետության համր վկան և անշուշտ պատմական, ճարտարապետական մեծագույն արժեք…
Սակայն, ինձ համար տարօրինակ է հնչում «Երևանի կենտրոնական(կապույտ) մզկիթ» հասկացությունը: Ո՞վ է այդ ցուցանակի հեղինակը, ու՞մ մտահղացումն է... Ի՞նչ է Երևանում սփռված են մզկիթներ, սա էլ կենտրոնակա՞նն է...
Լավ, մենք հայերս մի կերպ հասկացանք, իսկ արտասահմանցիները` օտարերկրյա զբոսաշրջիկները իրենց սխեմատիկ, հիմնականում սահմանափակ պատմա-մշակութային անբավարար գիտելիքներո՞վ: Ի՞նչ կհասկանան նրանք կարդալով ցուցանակի այդ նշումը, կարդալով կառուցման տարեթիվը, կառուցողի` Հասան խանի անունը և որ վերականգնվել է Իրանի իսլամական հանրապետության կողմից:
Ի՞նչ Երևանի կենտրոնական մզկիթ...Դժվա՞ր է ուղղակի նշել` Պարսկական(կապույտ) մզկիթ...Նշել կառուցման տարեթիվը և շեշտել, որ այն կառուցվել է պարսկական տիրապետության օրոք: Թե չէ շատերը կմտածեն, որ այդ Հասան խանն էլ հայ է…
Թեհրանի, Թավրիզի կամ որևէ այլ պարսկական քաղաքի հայկական եկեղեցու վրա կգրվի ասենք, օրինակ` Թեհրանի կենտրոնակա՞ն եկեղեցի?շ... Բնականաբար ոչ, իսկ ինչու՞ Երևանում այո’…Ո՞վ է այդ մտահղացման հեղինակը...Ես ուզում եմ, որ նա ինձ ցույց տա Երևանի մյուս` ոչ կենտրոնական կամ ծայրամասային մզկիթների տեղը…
Հ.Գ. Երևանյան խանության օրոք` 1700-ականներին կարող էր լինել կենտրոնական մզկիթ, բայց ոչ 21-րդ դարում:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք