Գյումրեցի Սաթենիկ Գեւորգյանը, ով Հայաստանը ներկայացնում է միջազգային «Ты супер! Суперсезон» մանկական վոկալային շոուին, անցել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլ։
Նա հրաշալի է կատարել բրիտանացի երգչուհի Ադելի «One and Only» երգը՝ իր կատարմամբ զարմացնելով ժյուրիի բոլոր անդամներին:
Սաթենիկին անակնկալ էր սպասվում՝ հանդիպում մորաքրոջ՝ Գալյայի հետ, ով ապրում է Ռուսաստանում։ Նրանք չէին հանդիպել 12 տարի։