Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Երևանի ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ տհաճ տեսարան ու տեսանյութ է տարածվում, որ ինչ որ տղա մոտենում է օտարերկրացի առաքիչին ու վիրավորելով պահանջում, որ զինվորական բուշլատը հանի: Անընդունելի եմ համարում նման դրսևորումները, զինվորական համազգեստի կրման կանոնը հսկելը ռազմական ոստիկանության տիրույթում է, ու «ինքնադատաստան» անելը ճիշտ չեմ համարում, հատկապես, երբ այդ պրոցեսն ուղեկցվում է նկարահանումով հանրությանը ցույց տալու համար: Շատ ավելի մարդկային և արդար կլիներ, տալ այդ առաքիչին այլ հագուստ՝ խնդրելով փոխել զինվորականը, այ դա կլիներ շատ հայրենասիրական և մարդկային քայլ: Տեսանյութի վերաբերյալ գրառում է կատարել նաև քաղաքագետ Մովսես Հարությունյանը. «Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է։ |
Թարմացված․Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: |