▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ թանկ կոնյակ են գնե՞լ.Ավինյանը կատակեց կորպորատիվների վրա թաղապետարանների ծախսած գումարների մասին

Տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին Երևանի քաղաքապետարանի՝ ամանորյա զարդարանքների համար իրականացված մեծ ծախսերի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների՝ ճոխ խնջույքների մասին. «Փոխքաղաքապետերից Սուրեն Գրիգորյանն ասում է՝ պետք է անենք, երեխաներն ուրախանան... Վարչական շրջաններից մեկի Նոր տարվա ցուցակն էի ուսումնասիրում՝ բաստուրմա, սուջուխ, խոզի խորոված, պանրի տեսականի, տասը տարվա հնեցման կոնյակ և այլն. երեխաների ուրախությունն այստեղ ի՞նչ կապ ունի»,- հարցրեց լրագրողը: Ավինյանն ասաց, որ երեկ արցախցի 500 երեխաների համար Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կազմակերպվել էր միջոցառում: Դիտարկմանը՝ կոնյակը և՞ս երեխաների համար է, նշեց՝ ոչ. «Ամեն ինչն իր տեղն ունի, խոսակցության մակարդակն էս աստիճանի պրիմիտիվացնել, չի կարելի... Կարելի է նայել, հասկանալ՝ ծախսն արդարացված է, թե ոչ, բայց այս տարի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրականացվել է ահռելի աշխատանք, կարծում եմ՝ արժանի են գովեստի»,- ասաց Ավինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее