▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ անձնական էր, կյանքիս դժվար պահերին հենց նրանք էին ինձ օգնել. Անդրե Սիմոնյան

 

«Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ: Շատ անձնական երգ է, որը գրել էի մոտ մեկ տարի առաջ, որոշել էի այն չթողարկել՝ պահելով դա միայն որպես ինձ համար գրված երգ: Մեկ օր ուսումնասիրելով ձայնասկավառակներս (մոտ 12 տարի դա չէի արել)՝ նկատեցի, որ այս 12 տարիների ընթացքում մահացել են մի շարք լեգենդ դարձած երգիչներ, որոշեցի այդ գաղափարը միացնել այս երգի հետ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց The Beautified Project-ի մեներգիչ Անդրե Սիմոնյանը՝ անդրադառնալով «The missing part» անվանումով օրերս թողարկած տեսահոլովակին:

 

Ըստ Անդրե Սիմոնյանի՝ տեսահոլովակում հայտնվել են բոլոր այն երաժիշտները, ովքեր ոգեշնչել են իրեն:

«Կյանքի դժվար պահերին նրանց երաժշտությունն ինձ օգնել է, հեշտացրել է կյանքս, կյանքի բարդ էջերն ավելի հասկանալի է դարձրել, ինչպես նաև ոգեշնչել են ինձ երաժիշտը դառնալու հարցում, ոգեշնչել են ինձ որպես երգահանի: Իհարկե, ես չէի կարող տեսահոլովակում ընդգրկել կյանքից հեռացած բոլոր երաժիշտներին, ըստ այդմ էլ՝ ընտրեցի նրանց, ովքեր ինձ իսկապես ոգեշնչել են»:

Անդրադառնալով տեսահոլովակի գաղափարին՝ Անդրե Սիմոնյանն ասաց, որ հենց ինքն է որպես ռեժիսոր հանդես եկել, օպերատորն Աշոտ Այվազյանն է, մոնտաժային աշխատանքները կատարել է Տաթև Կիրակոսյանը, կիթառով նվագակցել է Ալեքսանդր Հակոբյանը, իսկ հնչյունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее