«Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ հունվարի 20–ին հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել Երեւանի բոլոր ՍԱՍ–սուպերմարկետներում:
Շատ լրատվամիջոցներ այս ստուգումներին քաղաքական ենթատեքստ տվեցին` «հերոսացնելով» Արտակին:
Իրականում նախկինում նրա կազմակերպությանը տուգանել էին մոտ 20 միլիոն դրամի չափով:
Հարկային մարմինները հայտնաբերել էին չգրանցված աշխատակիցներ, ովքեր աշխատում էին բոլոր հինգ խանութներում: ՀԴՄ կտրոններ չտրամադրելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մեծ անհամապատասխանություն է եղել դրամարկղերի եւ համակարգիչների տվյալների մեջ: Ստուգման օրերին պարզվել է, որ անհամեմատ շատ առեւտուր է եղել, քան մինչ այդ:
Երեկ «Փաստին» հայտնի դարձավ, որ ՍԱՍ–ը չի կատարել դատարանի որոշումը եւ պետության բյուջե մուտք չի արել տուգանված 20 մլն դրամը, որի պատճառով էլ նորից ստուգումներ են սկսվել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: