«Առաջին լրատվական»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ ոստիկանների թվում է եղել նաև Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը:
Այս ոստիկանը յուրահատուկ գործառույթ է իրականացնում համակարգում, նա անցնում է Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ քաղաքացիական այլ ակտիվիստների գործերով, նրա ցուցմունքներով են ձերբակալվել շատերը: