▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա Ծռերի» ևս երկու անդամ է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց

«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»,-նման գրառում է կատարել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Երկու վիրավորներից մեկն, ըստ նախնական տեղեկությունների, Արմեն Լամբարյանն է:

Ըստ տեղում աշխատող լրագրողների, երկրորդ վիրավորը Արայիկ Խանդոյանը չի եղել: 

Ականատեսները նշում են, որ վիրավորումները եղել են ոստքերի շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее