tert.am-ը գրում է. Մեր հանձնվելու մասին տեղեկությունները կեղծ են. ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում այսօր վերջին պատանդներին բաց թողնելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք, նախապես մի քանի տեղեկություններ հայտնեմ, հետո կանցնեմ կարևորների: Տեղեկություններ ունեմ, որ ինչ-որ լուրեր են տարածվել, թե «Սասնա ծռերը» ասուլիսը սկսելու են հանձնվելու մասին հայտարարությամբ: Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել մեր երկրին ազատագրելու առաքելությամբ: Դա ենթադրում է ժողովրդի ընդվզումը, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Նաև լուրեր տարածվեցին, թե ես չեմ հաստատել վերջին երկու ոստիկաններին ազատ արձակելու մասին լուրը: Ես հաստատել եմ այդ լուրը լրագրողների հետ մամուլի կետը տեղակայելու համար»,-ասաց նա:
Նշենք, նաև որ նախքան ասուլիսի մեկնարկը «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկը ներսում գտնվող ցանկապատից այս կողմ գտնվող ոստիկաններին հորդորեց չանցնել սահմանը և պահանջեց ուղիղ կապ ապահովել ասուլիսի համար՝ հայտարարելով, որ խախտվում է պայմանավորվածությունը:
Շարունակությունը ՝սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը՝Armtimes.com-ի