Վերջերս կրկին Հայաստան էր այցելել միջազգային մրցանակակիր, հայտնի լրագրող-լուսանկարիչ, National Geographic-ի աշխատակից Ջոն Ստենմայերը: Նա միջազգային աշխատարան վարեց Գյումրիում և երկու դասախոսություն-հանդիպում ունեցավ Երևանում:
Ջոն Ստենմայերն անցյալ տարի այս օրերին նույնպես Հայաստանում էր: Նա ծանոթացել էր հայ ժողովրդի, Հայաստանի պատմությանը և իր գործընկերոջ՝ Փոլ Սալոպեկի հետ հոդված պատրաստել Հայաստանի մասին: Հոդվածը տպագրվել է National Geographic-ի այս ամսվա՝ ապրիլի համարում: (Ամբողջությամբ՝ այստեղ):
Հոդվածի առցանց տարբերակում լուսանկարների հետ միասին տեղադրված է նաև Ջոն Ստենմայերի նկարահանած տեսանյութը՝ 1915-ի սարսափները վերապրած հայ ծերերի մասին, որոնց Ջոնը հանդիպել է Հայաստանում: Տեքստի թարգմանիչ՝ 4Plus վավերագրական լուսանկարչական կենտրոնի համահիմնադիր՝ Անուշ Բաբաջանյան:
Աղբյուրը՝ Arevelk.am