Բաթումի և հարևան երկրի ծովափնյա այլ հանգստավայրեր մեկնող հայաստանցիները հիմնականում օգտվում են Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհից, քանի որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, որ երբեմն ադրբեջանական գնդակոծության համար թիրախ է դարձել, այնքան էլ անվտանգ չեն համարում:
Սակայն պակաս վտանգավոր չէ նաև միջպետական ճանապարհը, որ անցնում է Լոռու մարզով:
Ներկայացվող տեսանյութում Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի Փամբակի հատվածն է:
Այստեղով ամեն օր մարդիկ են անցնում...
Ի դեպ, այս ճանապարհահատվածի մասին ֆեյսբուքում չեն դադարում քննադատություններին ու բողոքի խոսքերը...
Տեսանյութը՝ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից