▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի է որդու գերեզմանը սարքելու համար խոպան գնալն ու փորձանքի մեջ ընկենլը

1.Սարսափելի է 18 մարդու մահը... Անդառնալի ու անմխիթարելի կորուստ նրանց ընտանքիների համար...
2. Ոչ պակաս սարսափելի է մի հավերժ կյանք, թեկուզեւ բանտում, 18 կյանք ու ընտանիք խորտակելու մեղքի զգացումով ապրելը...
3. Սարսափելի է սեփական որդու գերեզմանը սարքելու համար խոպան գնալն ու այսպիսի փորձանքի մեջ ընկենլը...
4. Սարսափելի է ապրել մեղքի գիտակցությամբ, երբ ողբերգության մեղավորը միայն դու չես՝ քո երկրի վիճակն է, որը քեզ դրդել է խոպան գնալ, գործատուն է, որը թքած ունի, թե քեզ տրամադրված «հավաքովի» կամազն ինչ դագաղներ կդնի դեմդ, տեղի իշխանությունն է, որ բազում ողբերգություններից հետո էլ ճանապարհային նշաններ չի դրել, սակայն այդ ամենի պատասխանատուն քո կամքից անկախ դու ես դառնում. դու ես մեղավոր, որ ճարպիկ չես քո երկրում ու ուրիշի երեխայի հացը չես փախցնում, դու ես մեղավոր, որ քո երկրում չես մնացել ու այդ «ղեկը» այստեղ պտտել, դու ես մեղավոր, որ համաձայնել ես առանց անվտանգության բավարար երաշխիքների աշխատանքային պայմաններին, դու ես մեղավոր, որ կովկասցի ու հայ ես, եւ որ դու ես վթարի հեղինակը...
Համբերություն բոլոր ընտանիքներին...

 Ստյոպա Սաֆարյանի գրառումը

 Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее