Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը արձագանքել է գյումրեցի անօթևան ընտանիքներին օգնելու և նրանց համար բնակարաններ գնելու դրամահավաքի նախաձեռնությանը:
Շառլ Ազնավուրի ֆեյսբուքյան էջում հրապարկվել է 13 անօթևան ընտանիքների մասին պատմող Հայկ Բարսեղյանի տեսանյութը՝ Գյումրու աղետալի երկրաշարժի մասին պատմող նկարագրությամբ:
«Սարսափելի երկրաշարժը 25.000 մարդու կյանք է խլել, հազարավոր ընտանիքներ մնացել են անօթևան և այսօր ապրում են առանց հույսի: Սա մի ծրագիր է, որի նպատակն է օգնել գյումրեցի անօթեւաններին»,-նշվում է հրապարակման նկարագրության մեջ:
Նշենք, որ նախագծի նախաձեռնողը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն է:
Հիշեցնենք, որ երեկ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նույնպես միացել է Գյումրիի անօթեւան 13 ընտանիքի համար բնակարան գնելու համար դրամահավաքին: