Հուլիսի 17-ին, երբ «Սասնա Ծռեր» զինված խումբը գրավեց ոստիկանության ՊՊԾ գունդը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ քննադատական հայտարարությամբ և այդ դժվարին պահին լուրջ քաղաքականաջակցություն ցուցաբերեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Politik.am-ի աղբյուրները նշում են, որ այս ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները բավական ջերմացել են և առաջին նախագահի հայտարարությունը հենց այդ հարաբերությունների արդյունք էր: Նույն աղբյուրների պնդմամբ Սերժ Սարգսյանը հաճախ է լինում Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: Նրանք շախմատ են խաղում և քննարկում երկրի հետ կապված հարցեր:
Աղբյուրը` Politik.am