Երեկ Երևան-Էջմիածին մայրուղու մի հատված, բեռնատարի վարորդի անփութության պատճառով, կարմիր էր դարձել:
Լոլիկները բեռնատարից թափվում էին, իսկ վարորդն անդարդ շարունակում էր ճանապարհը:
Լոլիկը ջրի գին է դարձել, թերևս, դրա համար էլ վարորդն ուշադրություն չէր դարձնում մի քանի կիլոգրամ կորուստին, որ տալու է պատվիրատուին:
Բացի այդ, Երևան-Էջմիածին մայրուղու այդ հատվածը երեկ շատերին հիշեցրել էր իսպանական տոնը, երբ մարդիկ միմյանց հարվածում էին պոմիդորներով. նաև դրա համար էր երևի, որ մյուս վարորդները չէին զգուշացնում բեռնատարի տիրոջը՝ պոմիդորային կուրուստի մասին :
Ի տարբերություն Երևան-Էջմիածին մայրուղու երեկվա «էկզոտիկ» վիճակի , Նորքի 7-րդ զանգվածում պատկերն այսօր սարսափելի էր. Սանիտեքի աշխատակիցները զգալի քանակությամբ աղբը թափել էին շենքերի բակում ու մինչ ժամերով , երկու բահով ու մերթընդմերթ ծխելով մաքրում էին իրենց անփույթ աշխատանքի հետևանքը, հարևանությամբ ապրող բնակիչները ժամանակավորապես կանգնել էին «էկոլոգիական վտանգի» առաջ:
Լուսանկարները տրամադրել է Գերման Ավագյանը
Հեղինակ՝
Ա.Մաթևոսյան