nyut.am-ը գրում է. Սա մի խայտառակ ու զարմանալի պատմություն է, որ առաջին հայացքից չես ուզում հավատալ: Չես ուզում հավատալ, որ մայրաքաղաքում «ամենասկուպոյները» հարուստներն են, ընդ որում` հանցավոր սկուպոյություն է դա: Այն, ինչ պիտի գրենք, բացարձակ ճշմարտություն է, որի մասին տարիներ շարունակ լռել են:
Բայց եկավ մեծահարուտ Սամվել Կարապետյանը և ամեն ինչ ջրի երես դուրս եկավ: ՀԷՑ-ը գնելուց հետո Սամվել Կարապետյանն իր վստահելի մարդկանց հանձնարարեց от и до ուսումնասիրել ու ներկայացնել ՀԷՑ-ի ողջ խոհանոցի պատկերը:
Երբ ամեն ինչ զեկուցում են, նա ուղղակի զարմանքից քարանում է. սկզբում չի հավատում իր լսածին: Ասում են այդ ժամանակ մտնում է երկրի ղեկավարի մոտ ու հարցնում, թե կա՞ն, արդյոք, արտոնյալ մարդիկ, ովքեր իրավունք ունեն լույսի վարձը չտալ: Եվ երբ լսում է պատասխանը, թե ոչ-ոք արտոնյալ չէ ու բոլորը պարտավոր են մուծել իրենց ծախսած հոսանքի գինը, անցնում է գործի:
Պարզվում է հետևյալը. շատ մեծահարուստներ իրենց օբյեկտներում, ռեստորաններում, խանութների ցանցերում, հյուրանոցներում, առանձնատներում, բենզա-գազալցակայաններում տարիներ շարունակ «սչյոտչիկ»` հաշվիչ չեն ունեցել և երբեք ՀԷՑ-ին հոսանքի դիմաց չեն վճարել:
Եվ Սամվել Կարապետյանը կարգադրեց բոլոր այդ «հոսանք գողացողների վրա» հաշվիչներ դնել:
Ոչ ոք չէր ընդդիմացել, քանի որ խայտառակ կլինեին:
Մեկ ամիս անց մուծումների աննախադեպ աճ է գրանցվել: Անուններ չենք տալիս, քանի որ խոսքը երևույթի մասին է, բայց մի երկու, երեք օրինակ բերենք:
Մի ոչ անհայտ մեծահարուստ պատգամավորի գազալցակայաններից միայն մեկում ամսական ծախսել էին 29 մլն դրամի էլեկտրաէներգիա, (քանի որ այնտեղ 22 կետ էր գործում): Պատկերացնո՞ւմ եք, տարիներ շարունակ չի մուծել ամսական 29 մլն դրամը: Այժմ խելոք, սուսուփուս մուծում է:
Մեկ ուրիշ մականունավոր պաշտոնյա, ով իր սեփական տանը տարիներ շարունակ հաշվիչ չէր դրել ու կոպեկ չէր մուծել, ստիպված է ամսական մուծել... մեկ միլիոն երեք հարյուր հազար դրամ:
Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ՀԷՑ-ն ինչքան գումար է կորցրել տարիներ շարունակ:
Բայց Սամվել Կարապետյանն արդեն «սչյոտչիկներ» է դրել այդ միլիոնատերերի խանութների ցանցերում, գազալցակայաններում ու առանձնատներում:
Այնպես, որ հիմա սուսուփուս մուծվում են...
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում