▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը բնակարան է նվիրել Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի նորածին դստերը.Hetq.am

Hetq.am-ը գրում է.

Ախուրյանի «Մոր եւ մանկան» բժշկական կենտրոնում արդեն երրորդ օրն է բացառության կարգով թույլատրում են մարդկանց մեծաքանակ խմբերի այցելությունը: Իսկ առիթը Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դստրիկի լույս աշխարհ գալն է: Թիվ 16 հիվանդասենյակում գրեթե շարժվելու տեղ չի մնացել: Հատակին, մահճակալին տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից բերված նվերներն են շարած: Ծաղկեփնջերի առատությունը կրճատելու նպատակով մի մասն արդեն տուն են տարել, իսկ ամենամեծ նվերը, որ փոքրիկ Անահիտը ստացել է ծննդյան օրը՝ հիվանդասենյակում պարզապես չի տեղավորվել:

«Հա, մեկսենյականոց տուն եք ստացել նվեր,-լուրը հաստատում է Հրաչ Գալստյանի հայրը՝ Վարդան պապիկը,-հենց ծնված օրը մեզ այցելեց Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի տերը ու ասեց, որ գուզենար տուն նվիրել: Մուշ 2/2 թաղամասում է տունը, երրորդ հարկ, մեկ սենյակ, ստացած օրվանից բնակեցված չի եղել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее