▲ Դեպի վեր

Понедельник, 17.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը «թքած ունի» օրենքների վրա

ՀՀԿ պատգամավորից ՔՊ-ի սրտի օլիգարխ դարձած Սամվել Ալեքսանյանի «Սիթի»-ում ծխախոտը բաց է վաճառվում։

«Հրապարակ»-ը գրում է, որ կայքի լրագրողը վաճառակետում արձանագրել է, որ ծխախոտային արտադրատեսակները եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները ոչ թե փակ ցուցափեղկում են դրված, այլ բաց ցուցադրվում են վաճառասրահում։

Նշենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» օրենքը, համաձայն որի արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում: Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 - 250 000 դրամի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով: Փաստորեն Սամվել Ալեքսանյանի թքած ունի Փաշինյանի իշխանության ընդունած օրենքների վրա։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը մի ժամանակ սովորություն ուներ խանութներում ծխախոտի բաց դարակները նկարելու, եւ մեծ հաճույք էր ստանում, երբ տեսչականը տուգանում էր վաճառողներին։ Հետաքրքիր է՝ նախկին նախարարը «Սիթի» չի մտնո՞ւմ, թե իրենց սրտի օլիգարխին ՔՊ-ականները չեն ուզում նեղացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее