Ընդհանրապես,Արա Գեւորգյանի ցանկացած կատարում վայելում եմ ՝ մեծ բավականություն ստանալով, սակայն կա մի կատարում, որն ամենաշատն եմ սիրում. Արցախը ստեղծագործելիս Արան այդ ստեղծագործության մեջ դրելա իր ողջ սերը Արցախ աշխարհի նկատմամբ:
Էրեկ նայում էի իմ ամենասիրելի պատանի գեղասահորդ Սամ Ղուշչյանի կատարումները ու աչքովս ընկավ Արցախի հնչյունների տակ այս հրաշալի կատարումը:
ԱՄՆ-ի սահցադաշտում Սամը բազմիցս հնչեցրել է Արցախն ու սառույցի հետ համադրելով՝ ցուցադրել անզուգական կատարում:
Սամը կրկին վերադարձել է Հայաստան:
Հուսամ, որ երկար չի քաշի Երեւանում սահցադաշտի կառուցումը ու Սամի նման տաղանդները գեղասահքում ոչ թե կներակայացնեն ԱՄՆ կամ այլ երկիր, այլ հենց Հայաստանը...
Գրառումը և տեսանյութը` Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից: