ՌԴ Իրկուտսկ քաղաքի կանգառներից մեկում 33-ամյա Վիտալի Շահնազարովը արդեն երկու ամիս է, ինչ ծաղիկները ձեռքին սպասում է իր սիրուն: Ըստ lifenews.ru-ի, նա սպասում իր երազանքների աղջկան, ում պատահաբար մեկ անգամ հանդիպել է հենց այդ կանգառում: Նա ամեն անգամ ուշադիր ստուգում է 80 համարի ավտոբուսը, քանի որ աղջկան տեսել է հենց այդ ավտոբուսից իջնելիս:
Աղջիկա անունը, ում նա սպասում է, Մարիաննա է: «Մենք հանդիպեցինք այս կանգառում, զբոսնեցինք և պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը: Հետո պարզվեց, որ հուզմունքից ես չեմ հասցրել գրանցել նրա հեռախոսահամարը: Բայց հաջորդ օրը, ամեն դեպքում, ես եկա ժամադրության վայր, մինչև երեկոյան ժամը 10-ը սպասեցի, բայց չեկավ»,- պատմել է երիտասարդը:
Նա աղթում է, որ մի օր նորից հանդիպի նրան և շարունակում է համառորեն սպասել այդ հանդիպմանը` կանգառում, ծաղիկները ձեռքին: «Ես հավատում եմ, որ մի օր բախտս կբերի»,- վստահեցրել է երիտասարդը: