▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած սարքերով.«Իրատես»

«Ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայկական բանակի ռազմական պատրաստվածությունն առաջնային խնդիր է դարձել։ Թերությունները, ռազմական գործի պատասխանատուների պնդմամբ, շտկվում են։ Այս համատեքստում ուշագրավ է նաև կառավարությունում տեղի ունեցած նիստը, որի ընթացքում քննարկվել են նորագույն տեխնոլոգիաների ներմուծմանն առնչվող հարցեր։ Քաղաքական գործիչները բազմիցս անդրադարձել են սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրման խնդրին, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։

 

Մեր տեղեկություններով, սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ Ի դեպ. սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ, որոնք վաղուց պետք է լինեին, սակայն ոլորտի պատասխանատուների հանցավոր անտարբերության պատճառով այդ հրատապ գործը  մնացել էր բարձիթողի վիճակում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее